ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Մովսես Հակոբյանին. ինչ գործով է նա հարցաքննվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության, որից հետո ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրում Մովսես Հակոբյանին: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, վերջինս մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի հատկանիշներով՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ դիտավորությամբ հրապարակելն այն անձի կողմից, ով պետական գաղտնիքի հետ ծանոթանալու իրավունք ուներ, և ում դա վստահված է եղել կամ հայտնի է դարձել ծառայության բերմամբ, եթե բացակայում են պետական դավաճանության հատկանիշները`
պատժվում է կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ի դեպ Մովսես Հակոբյանին վերոնշյալ մեղադրանքն առաջադրվել է այն բանից հետո, երբ Մովսես Հակոբյանը պատերազմում հայկական կողմի պարտության պատճառների մասին խոսելիս մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել, պնդել, որ չի կատարվել պատշաճ զորահավաք, գնվել է սխալ զինտեխնիկա, Զինված ուժերում կրճատվել է մարտավարական, և ավելացել, այսպես ասած, «թուղթ ստորագրող» կամ օպերատիվ օղակը։ Բացի այդ, նրա պնդմամբ, անձամբ վարչապետի հրամանով բանակը համալրելու փոխարեն կամավորներին են ուղարկել առաջնագիծ։

Այս հայտարարություններից հետո Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը: Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում հարցաքննվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի ներկայիս պետ Արտակ Դավթյանը, ինչպես նաև ծանուցում է ուղարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին; Իսկ, ահա, Արտակ Դավթյանը հարցաքննվել է այն ժամանակ, երբ դեռ նորից իրավունքի ուժով չէր զբաղեցրել ԳՇ պետի աշխատասենյակը։

Քնար Մանուկյան




Լրահոս