Բերման է ենթարկվել «Հայդուկ» հկ նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հավաստի տեղեկությունների համաձայն իրավապահները բերման են ենթարկել «Հայդուկ» ՀԿ նախագահ Կարեն Բաբայանին:

Մասնավորապես մեզ հասած տեղեկություների համաձայն՝ ապրիլի 30-ին ժ.12.05-ին Անդրանիկի փողոցի 130 շենքի բակից ապօրինի զենք-ռազմամթերք պահելու և կրելու կասկածանքով իր կողմից վարվող «Մերսեդես» 35 TR 344 մեքենայով բերման են ենթարկել Կարեն Բաբայանին, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1988թ. արտադրության «Մակարով» տեսակի CM 5440 ատրճանակ՝ փամփշտատուփով՝ 9մմ տ/չ 8 փամփուշտով, իսկ ա/մ-ի զննությամբ Կ.Բաբայանը ձախ դռան բռնակի դարակից ներկայացրել է 9մմ տ/չ 14 փամփուշտ, որոնք պատկանել են Արցախյան պատերազմի մասնակից իր հանգուցյալ հորը՝ Մուշեղ Բաբայանին:

Մեզ հայտնի դարձավ, որ ավելի ուշ Կարեն Բաբայանը բաց է թողնվել: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննւթյուն: Նախապատրաստվում են նյութեր:

Ք.Մ.




Լրահոս