ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժամերով ու րոպեներով պարզել ենք. Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ է հայտնում ապրիլյան հանձնաժողովի զեկույցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անդրանիկ Քոչարյանը խոստանում է` առաջիկա օրերին Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցից որոշ հատվածներ հասանելի կլինեն հանրությանը։

Նշենք, որ այսօր ԱԺ–ում փակ նիստում ներկայացվել և քննարկվում էր Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը։

«Ես մոտ 1 ժամանոց ելույթ ունեցա, և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց, որ իմ ելույթից որոշակի ծաղկաքաղ արվի ու ներկայացվի։ Մոտակա 2-3 օրերին, եթե գտնենք նման կտորներ, կհրապարակենք։ Ամեն դեպքում, այդ զեկույցում պատերազմի շատ հարցերի պատասխաններ են փաստագրվել։ Պետք է հավելեմ, որ միայն ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը չհանդիպեց հանձնաժողովի հետ, և եթե նրան էլ լսեինք՝ կամբողջականացվեր փազլը»,–ասաց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս