Այսօր իշխանությունը ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր ժամը 18.30-ին խորհրդարանում արտահերթ նիստ է հրավիրվելու: Ըստ մեր տեղեկությունների` հայրենի իշխանությունը որոշել է հրատապ կարգով քննարկել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Հիշեցնենք, որ իշխանությունները ԸՕ-ն ուղարկել էին Վենետիկի հանձնաժողով, որտեղից էլ նախագծի վերաբերյալ դրական խորհրդատվական կարծիք են ստացել:

Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունը մտադիր է նոր փոփոխված օրենսգրքի մի քանի դրույթները կիրառել առաջիկա ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ, որը վերաբերվելու է կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմերի հաղթահարմանը: Հայրենի իշխանությունը ժամանակ չունի, ինչի համար, որոշել է շտապ նիստ հրավիրել, օրենքը «դակել» ու ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Եթե Սարգսյանը նորից այն չստորագրի, ապա 21 օր հետո, դա կանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս