Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի ևս մեկ թունելի, ինչպես նաև հրթիռների արձակման ստորգետնյա և ցամաքային կայանների ուղղությամբ:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հրեական պետության բանակի մամուլի ծառայությանը:

Հաղորդագրության տեքստում ասվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարձակում են գործել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության ռազմական թունելի ևս մեկ գործող հանքի վրա, որը Գազայի հյուսիսում է, ինչպես նաև հարվածել են վեց ստորգետնյա և տասը ցամաքային հրթիռային կայանի:

Կործանիչներն ու ինքնաթիռները թիրախավորել են հինգ զինյալի, որոնք պատրաստվել են հրթիռներ արձակել Իսրայելի տարածք:




Լրահոս