Ավստրիայի ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի «անեծքին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերձավոր Արևելքում հակամարտությունը հնարավոր չէ լուծել անզուստ բարկությամբ։ Թուրքիան պետք է նպաստի իրավիճակի կարգավորմանը, ասել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալլենբերգը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի «անեծքը»: Ինչպես հայտնի է, Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ անիծում է Ավստրիայի կառավարությանը, որովհետև Ավստրիայի դաշնային գերատեսչություններում բարձրացվել են Իսրայելի դրոշները:

«Անհնար է լուծել հակամարտությունը Մերձավոր Արևելքում՝«բերանից փրփուր թափելով»: «Համասը» ահաբեկչական կազմակերպություն է: Մենք չպետք է թույլ տանք, որ նրանք օրենք կիրառեն մեզ վրա», – ասել է Շալլենբերգը: Նրա խոսքով՝ կառավարությունների, այդ թվում՝ ավստրիական կառավարության դեմ նման հարձակումները ցույց են տալիս «օրենքի՝ իրենց սարսափելի ըմբռնումը»:

«Կրակին յուղ լցնելու փոխարեն՝ Թուրքիային շտապ կոչ ենք անում նպաստել իրավիճակի կարգավորմանը», – հավելել է Ավստրիայի արտգործնախարարը։




Լրահոս