Այսօր համացանցում է հայտնվել ադրբեջանական կողմի եւ հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանցի զինվորները վիճաբանում են հայերի հետ: Նկատենք, որ այս առնչությամբ ՀՀ ՊՆ հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե միջադեպ է տեղի ունեցել, որը հարթվել է:
ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ Զինված Ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, անդրադառնալով հրապարակված կադրերին, նշեց.
«Ես կարծում եմ, որ այս դեպքից հետո, երբ նաև տեսանյութը տարածվել է ողջ համացանցով, Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը պետք է ինքնասպան լինեն։ Նրանք պետք է ինքնասպան լինեն զինվորին այս աստիճան նսեմացնելու համար։ Եվ մարտական կանոնագրքով և զինվորի գործունեությունը կանոնակարգող իրավակարգավորումներով, զինվորը պարտավոր է ցանկացած անօրինականություն նկատելու դեպքում, առավել ևս սահմանախախտման դեպքում կրակ արձակել»: