ՀՀ ազգային ժողովը չընդունեց «Լուսավոր Հայաստան»-ի հեղինակած՝ ԱԺ հայտարարության նախագիծը՝ սահմանազատման վերաբերյալ նոր փաստաթղթի առնչությամբ: «2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը արտահերթ նիստում քվեարկությամբ ստացավ 25 կողմ ձայներ:
«Իմ քայլը»-ի ղեկավար Լիլիթ Մակունցը քվեարկությունից առաջ հայտնեց, որ քանի որ հայտարարության տեքստի վերաբերյալ ընդհանուր հայտարարի չի հաջողվել գալ, խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը: