ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործության 6,5 տոկոս աճ․ որ դեպքերն են ավելացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վերջին տարիներին ավելանում է հանցագործությունների թիվը։  Այս տարվա առաջին 5 ամիսներին հանրապետությունում գրանցվել է հանցագործության 11 481 դեպք, ինչը 704 դեպքով կամ 6.5 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներից։ Հանցագործության 11 481 գրանցված դեպքերից 5895-ը եղել են ոչ ծանր, 3724-ը՝ միջին, 1724-ը՝ ծանր և 138-ը առանձնապես ծանր հանցագործություններն են։

Աճել են հատկապես հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։ Եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս խմբի հանցագործությունների 1706 դեպք է գրանցվել, ապա այս տարի՝ 2442 դեպք։ Այս խմբի մեջ են մտնում հրազեն, ռազմամթերք պատրաստելը և ապօրինի զենք-զինամթերքի շրջանառությունը, որն աճել է 95 դեպքով կամ 37 %-ով։

Նկատենք, որ ավելացել են նաեւ  ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, դրանց հետևանքով մահվան ելքերը, խուլիգանության, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը։

Հանցագործությունների ընդհանուր քանակից նվազել են  կոռուպցիոն բնույթի հանցագործությունները՝ նախորդ տարվա 521 դեպքի փոխարեն այս տարի գրանցվել է 364 դեպք։ Նվազել են նաև Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների, պետական կամ հանրային գույքի հափշտակությունների, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործությունների դեպքերը։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս