Այս պահին Վարդենիսում եմ, կարծես թե կրակոցների ու տեխնիկայի ձայների ինտենսիվությունը պակասում է. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Կայքերում տեղեկություն կա, որ Ադրբեջանը հայտարարել է, թե համաձայնել է ռուսական կողմի՝ հրադադար հաստատելու վերաբերյալ նախաձեռնությանը (այսօր 10,00-ի դրությամբ):

Բայց պաշտոնապես Հայաստանից ռուսական նախաձեռնության վերաբերյալ որևէ հաստատում դեռ չկա:
Այս պահին Վարդենիսում եմ, կարծես թե կրակոցների ու տեխնիկայի ձայների ինտենսիվությունը պակասում է:
Բայց հիմա շատ կարևոր է, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում… Ինչի՞, ի՞նչ խոստման դիմաց…
Պի՛նդ պիտի լինենք սիրելի ժողովուրդ….»




Լրահոս