Հայաստանը ձեռք է բերում Pfizer և Sinopharm պատվաստանյութեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը ձեռք է բերում գերմանական Pfizer և չինական Sinopharm պատվաստանյութեր։ Համապատասխան հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 29-ի նիստի օրակարգում։ Մինչ այդ Հայաստանը ձեռք էր բերել ռուսական Sputnik V, չինական Coronavac և բրիատանա-շվեդական Astrazeneca։

«Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման շրջանակներում պատվաստումների գործընթացը անխափան և արդյունավետ շարունակելու նպատակով Առողջապահության նախարարությունը հնարավորություն է ստացել ձեռքբերել նաև Չինական Sinopharm և Գերմանական Pfizer ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը, որի արդյունքում բնակչության ընդհանուր թվում պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա ևս 10%-ով»,-նշված է որոշման հիմնավորումներում։ Ընդհանուր առմամբ Հայաստանը այս երկու պատվաստանյութերից ձեռք է բերելու 500 000 դեղաչափ։

Կառավարությունն այս պատվաստանյութերը ձեռք բերելու համար հատկացնելու է 3 միլիարդ 460 միլիոն դրամ։ Այն կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։




Լրահոս