Արման Անտոնյանն ու հայրը տանը մենակ են եղել. մանրամասներ դանակահարության դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այս գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։

Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրեական գործ:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արման Անտոնյանն ու հայրը  տանը մենակ են եղել: Դիմակավորված անձինք կոնկրետ գողության նպատակով են ներխուժել ավագանու տուն: Այնտեղ դիմադրության են հանդիպել, դիմակվորված անձինք ևս վնասվել են և փախուստի դիմել:




Լրահոս