Հայտնի է՝ ով է նշանակվելու ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար. Դումանյանը նրան կներկայացնի անձնակազմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի` Երևանի պետական համալսարանին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ արդեն որոշվել է, թե ով է նշանակվելու ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Ըստ մեր տեղեկությունների` որոշվել է այդ պաշտոնում նշանակել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին:

ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Հովհաննիսյանը ԵՊՀ անձնակազմի հետ օրերս հանդիպումներ է ունեցել, բոլորի հետ «կոմպրոմիսի» եկել ու կարծես, թե իշխանությանը հաջողվել է ԵՊՀ-ում առաջացած ճգնաժամին ի վերջո հանգուցալուծում տալ: ԵՊՀ մեր աղբյուրները փոխանցում են, որ համալսարանի աշխատակազմը սպասում է, որ առավոտյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Հովհաննիսյանին «տանի» ու ներկայացնի անձնակազմին:




Լրահոս