ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ակբա բանկը, «ՄոբիԴրամ»-ը և «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս» ընկերությունը գործարկել են վճարումների նորարարական համակարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակբա բանկը, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսական դուստր ձեռնարկություն «ՄոբիԴրամ»-ն ու «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս» ընկերությունը գործարկել են «JustQR» անհպում վճարումների ֆինանսական նորարարական համակարգը:
Բանկը շարունակում է ներկայացնել առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք առաջ են մղում Հայաստանում ֆինանսական գործիքների զարգացումն ու  անհպում վճարումները:

Այսուհետև բանկի հետ գործակցող առևտրի և սպասարկման կետերը կարող են միանալ «JustQR» ցանցին, բանկի վճարային POS տերմինալների միջոցով գեներացնել QR կոդ և վճարումներ ընդունել։ «JustQR» վճարային գործիքը կպարզեցնի  և ավելի հարմարավետ կդարձնի վճարային գործընթացները:
«Հայտարարում ենք QR կոդով վճարումների նոր համակարգի մասին: Սա տարբերվում է ներկայումս գոյություն ունեցող համակարգերից: Համակարգը կոչվում է «JustQR» և մենք վստահ ենք, որ այն ուրախությամբ կընդունվի»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Ով ունի «ՄոբիԴրամ»-ի հավելված, կարող է մտնել խանութ և առևտուր անելուց հետո իր հեռախոսի միջոցով սքանավորել QR կոդն ու վճարումը տեղի կունենա իր էլեկտրոնային դրամապանակից, որը կցված է իր հեռախոսին։ Թվային փոխակերպումը պահանջում է լինել նորարար, լինել առաջամարտիկների ցանկում,  որ միշտ նորարարություններ մուտք գործեն շուկա»,- նշել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Համակարգի հիմնական առանձնահատկությունները մի քանիսն են. EMV միասնական ստանդարտի օգտագործումը, դինամիկ QR-ի կիրառումը, ինչպես նաև այն, որ վաճառքի կետերում բիզնես գործընթացների փոփոխություն չի ենթադրվում, այն է՝ շարունակում են օգտագործվել այն նույն POS տերմինալները, որոնցով իրականացվում են քարտային գործարքներ: Այսինքն, լրացուցիչ որևիցե ծախս բանկի կամ վաճառակետի կողմից չի ենթադրվում: Հաջորդ առավելությունը տարածման դյուրինությունն է ու մատչելիությունը, քանի որ QR կարող է կիրառվել ցանկացած սմարթֆոնի վրա: Կարևոր առանձնահատկություններից է նաև այն, որ «JustQR» համակարգը լիովին համապատասխանում է անվտանգության ամենաբարձր ստանդարտներին ու այս առումով չի զիջում քարտային գործարքներին»,- նշել է «JustQR» համակարգի նախագծող Կոնստանտին Սարոյանը:
«Just QR» համակարգի գործարկումը մեկնարկել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցումներ կատարելով։  Հիմնադրամին հնարավոր է առանց միջնորդավճարի փոխանցումներ կատարել նաև acba digital համակարգի միջոցով:

Մանրամասն՝ տեսանյութում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս