Հայստանում ոչ պարենային ապրանքների գները աճել են՝ 0.4 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ոչ պարենային ապրանքները թանկացել են 9.4 տոկոսով:
Օրինակ, մեկ ամսվա ընթացքում մեր հանրապետությունում թանկացել է կահույքը, իսկ գորգերի գները բարձրացել են 0.2 տոկոսով: Ի դեպ, թանկացել է նաեւ հագուստը՝ 0.4 տոկոսով, բայց կոշկեղենի գները մնացել են անփոփոխ: Խոշոր կենցաղային սարքերն են թանկացել՝ 0.7 տոկոսով, իսկ գրասենյակային պարագանի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 3.5 տոկոս:
Ի դեպ, ոսկերչական զարդերի գներն են նվազել 0.4-ով, բայց այս շուկայում առաջիկա ամիսներին թանկացումներ են սպասվում: Նաեւ՝ դեղագործական ապրանքներիը գները նվազել են 0.2 տոկոսով, մաքրող, լվացող միջոցներինը՝ 0.1 տոկոսով:
Ս.Հ.