Կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չհամարող առողջապահության նախկին նախարար, այժմ պատգամավոր Արսեն Թորոսյանը, որքան էլ որ տարօրինակ է, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներից Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում է ներառված: Մի ամբողջ առողջապահական ոլորտ ղեկավարած անձը, որ մշտապես առանձնակի ինքնավստահությամբ է արատահայտվել սեփական կարողությունների, ոլորտը լավ պատկերացնելու ու ճիշտ պահին անհրաժեշտ լուծումներ ընդունելու մասին, փաստորեն, ասելիք չունի ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովում:
Թե ինչ տրամաբանությամբ է բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետն ու առողջապահության ազգային ինտիտուտն ավարտած Թորոսյանը ոչ թե առողջապահության, այլ եվրաինտեգրման հանձնաժողովում ներառվել, հասկանալի չէ: Ըստ իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից շրջանառվող լուրերի՝ պատահական չէր, որ պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի թիվս այլ նախարարների՝ զբաղեցրած պաշտոնից ազատեց նաև Թորոսյանին:
Հակահամաճարակային անհրաժեշտ ու համալիր միջոցառումները ժամանակին չիրականացնելն ու հանրային իրազեկման պատշաճ արշավներ չկազմակերպելոն է պատճառը, որ Փաշինյանը որոշել է պաշտոնանկ անել Թորոսյանին որոշել է: Իշխանությունն այժմ էլ, Թորոսյանին հեռու պահելով ԱԺ առողջապահության հանձնաժողովից ու նրան մեկուսացնելով առողջապահության ոլորտից, խոստավանում է՝ նա տապալել է ոլորտը:
Մանրամասները՝ տեսանյութում
Սևակ Վարդումյան