Չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք, իհարկե, անում ենք այն, ինչ կարող ենք, որ երկու կողմերին կրկին վերադարձնենք Մինսկի խմբի ներքո բանակցությունների սեղանի շուրջ, որովհետև կարծում ենք, որ բանակցությունների միջոցով հարցը պետք է կարգավորվի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Հարցին՝ երկխոսության նախադրյալներ տեսնու՞մ է ԱՄՆ-ն, Թրեյսին արձագանքեց «Ես չեմ ուզում կողմերի անունից խոսել, նախադրյալների մասին խոսել, բայց Հայաստանի կառավարությունը հստակ նշել է, որ ավելի լայնածավալ գործողությունների, քննարկումների չի անցնի, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել»

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի խոսքով, չկա կատարյալ հարթակ, բայց Մինսկի խումբն ունի մանդատ, լեգիտիմություն:  «Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին և բոլոր անհատներին հարգել մարդու հիմնարար իրավունքները: Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի ու այլ աղբյուրներից ստացված զեկույցներին, մենք ուշադիր հետևում ենք բոլոր նմանատիպ դրսևորումներին, շարունակելու ենք հետևել և համագործակցել բոլոր կողմերի հետ՝ նրանց կողմից մարդու իրավունքների պաշտպանությունը ապահովելու համար»,-ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:




Լրահոս