Վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում՝ Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ։
Այս մասին ասված է Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայության հաղորդագրության մեջ։
«Հարգելի հայրենակիցներ նմանատիպ գործողությունները խստիվ արգելվում են,պատմական ժառանգության պահպանումը բոլորիս պարտքն է»,-ասված է գրառման տեքստում։