Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2, այնուհետև կնվազի 4-6 աստիճանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 3-ի ցերեկը, 7-8-ն՝ առանձին շրջաններում, հոկտեմբերի 4-6-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին կլինի հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագություն:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-ի ցերեկը կբարձրանա 1-2, հոկտեմբերի 4-6-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Երևան քաղաքում հոկտեմբերի 3-ի ցերեկը, 7-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 4-6-ն սպասվում է անձրև և ամպրոպ։




Լրահոս