Մոսկվայում հոկտեմբերի 12-ին նախապատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նկատենք՝ այս տարի Պուտինն ու Փաշինյանը երեք անձնական հանդիպում են անցկացրել, ավելի քան 10 անգամ խոսել են հեռախոսով: Նկատենք՝ վերջին անգամ Փաշինյանն ու Պուտինը հանդիպել էին հուլիսի 7-ին՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից շատ չանցած:Ա յդ ժամանակ, շնորհավորելով Փաշինյանին, Պուտինը ընդգծել էր, որ առկա է «ժողովրդի վստահությունը՝ դժվար հարցերը կարգավորելու համար»:
Առաջինը՝ տարեսկզբին էր՝ Մոսկվայում, երբ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարները տարածաշրջանային ապաշրջափաման մասին հայտարարություն ստորագրեցին։
Այս հանդիպումների ֆոնին նկատենք երեկ Մոսկվա է մեկնել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում