Հիշատակի միջոցառում՝ նվիրված ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 12-ին, ՀՀ Ազգային հերոս, «Հայրենիք» շքանշանի ասպետ, գնդապետ Վահագն Ասատրյանի մահվան տարելիցի օրը Եռաբլուր զինվորական պանթեոնում անցկացվել է հիշատակի միջոցառում, որին ներկա են գտնվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, բարձրաստիճան սպաներ, մարտական ընկերներն ու հարազատները:

Արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Վահագն Ասատրյանի հիշատակը, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին։ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանն անցկացրել է հոգեհանգստի կարգ։




Լրահոս