Աշուղ Աստղանուշը հիշում է՝ ինչպես տարիներ առաջ Շամշադինի տարածաշրջանի Նավուր գյուղի անտառամերձ տարածքում Վանո Սիրադեղյանի ու Վազգեն Սարգսյանի հետ «Պառավ յարս» երգը երգեցին: ArmLur.am-ի հետ զրույցում աշուղը հիշեց՝ երգի բառերը չէր հիշում, ու օգնության Վազգեն Սարգսյանը հասավ:
«Անձեռոցիկի վրա գրեց երգի բառերն, ինձ տվեց, ու երեքով երգեցինք»,- պատմեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով՝ Վանո Սիրադեղյանը լավ գիտեր աղուհացի արժեքը:
Սևակ Վարդումյան