ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը:
Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է իր դիրքերը 89-րդ տեղից իջնելով 92-րդ հորիզոնական։
Վարկանիշային թարմացված աղյուսակում առաջատարը կրկին Բելգիայի ընտրանին է, երկրորդ տեղում կրկին Բրազիլիան, իսկ Ֆրանսիայի հավաքականը բարձրացել է երրորդ հորիզոնական։ Լավագույն տասնյակում են հաջորդաբար Անգլիան, Արգենտինան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Դանիան ու Նիդերլանդները։
Հարևան Իրանը 21-րդն է, Թուրքիան բարելավել է դիրքերը՝ 37-րդն է, Վրաստանը՝ 86-րդը, իսկ Ադրբեջանը նահանջել է 120-րդ հորիզոնական: Ռուսաստանի հավաքականը նահանջել է հայտնվելով 34-րդ հորիզոնականում: