«Ի բարի» ընկերության համահիմնադիր Նիկոլայ Մխիթարյանը ցանկանում է Հայաստանն աշխարհում ճանաչելի դարձնել նաև որպես մրգերի աշխարհ։
«Ի բարին» ներկայացնում է ջեմեր, մուրաբաներ, բրինձ, մեղր, նռան գինի, չրեր, թեյեր։ Նորարար բաղադրատոմսերով մուրաբաների ու ջեմերի տեսականին շուկայում արագ դիրքավորվեց. համ, որակ և ճիշտ բրենդինգ։ «Ի բարիի»արտադրանքներն առողջ են, քիմիական մշակումների գործընթացը՝ զրոյական։
Բարի գործը Նիկոլայը սկսել է 3 տարի առաջ՝ օրգանական մեղրի արտադրությունից։ Գործընկերների՝ Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության(NABU) աջակցությամբ և խորհրդատվությամբ կարողացավ մեղրի համար ստանալ օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկատ և արտադրական ծավալը մեծացնել գրեթե 6 անգամ: Ընկերությունում նախատեսում են ամեն տարի 3-4 նոր նախագիծ իրականացնել՝ տեղական և դրսի շուկայի համար։
«Մենք հայկական անուշահամ մրգերից, խոտաբույսերից ստեղծում ենք ապրանք, որ բարիք լինի բոլորի համար։ Երբ սկսում էինք օրգանական մեղրի բիզնեսը, պետք էր սերտիֆիկացման պրոցես անցնել:Ի շնորհիվ Ակբա բանկի ու NABU–ի, կարողացանք կայուն ու երկարատև համագործակցություն սկսել: Անկախ օգնության չափից, կարևոր է, որ երբ գործունեությունես սկսում, լինեն մարդիկ, որ քո հետ քայլեն այդ դժվար ճանապարհով։ Մենք լավ գործընկերներ ենք: Այժմ մեզ ոգեշնչում է այն միտքը, որ հայկական արտադրանքը, որի վրա գրված է «Արտադրված է Հայաստանում», հայտնվի աշխարհի լավագույն դասի խանութներում»,–նշում է «Ի բարի» ընկերության համահիմնադիր, տնօրեն Նիկոլայ Մխիթարյանը։
«Ի բարիի»արտադրանքներն արտահանվում են տասից ավելի երկրներ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Բելառուս, Ղազախստան, Անգլիա…Աշխարհագրությունն ընդլայնվում է. շուտով՝ նաև Չինաստան և Մալազիա։
Մանրամասն՝ տեսանյութում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: