ArmLur.am-ը գրել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է 2021 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2022 թվականի փետրվարի 25-ը ներառյալ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ հայտարարել: Իսկ ծառայության ժամկետը կսահմանվի 2 տարի:
Տեղեկացանք, որ կսահմանվի պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ որոշման այս նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի զորակոչի հայտարարման և կազմակերպման գործընթացը, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը: Իսկ 2022 թվականի փետրվարի 25-ը ներառյալ կզորացրվեն պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պաշտպանության նախարարությունն առաջարկել է ոստիկանության պետին, ազգային անվտանգության ծառայության տնօրենին` պահեստազորի սպայական կազմի զորակոչին ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով պահեստազորի սպայական կազմի զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը սահմանային հաղորդակցության ուղիներում:
ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանից հետաքրքրվեցինք, թե ինչ դեպքեր են եղել, որ ՊՆ-ն գնացել է այդ քայլին՝ դիմելվ ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը, այսինքն բժիշկները խուսափում են ծառայել բանակում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ք.Մ