ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեղարկված համերգներ ու հուսախաբ քաղաքացիներ. մենահամերգների հետաձգման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս մեծ աղմուկ բարձացավ հայտնի վրացի երգիչ Դաթո Խուջաձեի մենահամերգի հետաձգման շուրջ: Համերգի մի քանի անգամ հետաձգվել էր, սակայն նախատեսվում է կազմակերպել 2022 թվականի մարտի 8-ին կամ ապրիլի 7-ին, իսկ  2019-ից ի վեր նրա համերգին մասնակցելու նպատակով ձեռք բերված տոմսերը վավեր են:

ArmLur.am-ը իր ընթերցողների համար փորձել է առանձնացնել այն երգիչ երգչուհիների հետաձգված կամ չեղարկված համերգները, որոնք պետք է տեղի ունենային Երեւանում, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով հետաձգվել կամ չեղարկվել են: Այսպիսով ներկայացնում ենք նրանց՝

Հայկական արմատներով ռուս երգչուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իրինա Ալեգրովան պետք է Երևանում  մենահամերգով հանդես գար 2015թ մարտի 6-ին Դեմիրճյանի անվ, մարզահամերգային համալիրում, սակայն կրկին այն մի քանի անգամ հետաձգվելուց հետո այդպես էլ չկայացավ ե քաղաքացիները  կանգնեցին տհաճ իրավիճակի առաջ:  Իրինա Ալեգրովան նաև տեսաուղերձ էր հղել, որում հայցում է հանդիսատեսի ներողամտությունը:

Դեռեւս 2016 թ. ապրիլի 26-ին Երեւանում պետք է կայանար հանրահայտ իտալացի երգիչ Էրոս Ռամազոտիի համերգը, սակայն այն նույնպես չկայացավ, իսկ տուժած քաղաքացիները տոմսերի գումարները ետ ստանալու համար ստիպված եղան անցնել տհաճ դատական պրոցեսների միջով:

2020 թ. մայիսի 3-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող ռուս հայտնի ռեփեր  Բաստայի մենահամերգը հետաձգվեց , եւ համերգի օրը նշանակվեց հոկտեմբերի 18-ին, սակայն պատերազմի պատճառով այն եւս հետաձգվեց եւ վերջապես երկար սպասումից հետո այն կայացավ  2021 թ. սեպտեմբերի 17-ին, բավականին ջերմ մթնոլորտում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս