Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Արդեն մեկ տարուց ավելի է՝ մեր խաղաղապահներն օգնում են պահպանել կայունությունը Լեռնային Ղարաբաղում։ Մեծամասամբ նրանց ջանքերի շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը, ականազերծվել են մի շարք շրջանների տարածքներ, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքները, պահպանվել են պատմամշակութային հուշարձանները»,- ասել է Պուտինը ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում։
Նա շնորհակալություն է հայտնել է անձնակազմերին, որոնք իրականացնում են խաղաղապահ առաջադրանքները՝ պրոֆեսիոնալիզմի և տոկունության համար։