ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյան
Կապիկի տարում ծնված երիտասարդ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի համար Վագրի տարին բազմազան է լինելու: Իհարկե, Քաջ-Նազարի օրինակը մոտիվացնող է, բայց աստղերը հուշում են, որ կարիերայում գործերն այնքան էլ հաջող չեն լինի. հնարավոր են ցնցումներ:
Միայն տարվա վերջում ամեն ինչ կկարգավորվի՝ իր հետ բացելով ֆինանսական հաջողության նոր հեռանկարներ: Խուսափե՛ք շփվել նախկինների հետ. կարող է վտանգավոր լինել առողջության համար:
Աստղերը պարտադրում են Ձեզ օրը 2 անգամ երկրպագել անմիջական ղեկավարին, երեքուկես անգամ՝ այն անձին, ում փոխարինում եք: Երեխաների հետ հասցրե՛ք ժամանակ անցկացնել:
Աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում