Մարտի 13-ից ռուսական ավիաընկերությունների հարյուրավոր ինքնաթիռներ կարող են ձերբակալվել արտասահմանում, զգուշացնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:
Բերմուդյան կղզիների ավիացիոն իշխանությունները մարտի 12-ի ժամը 23.59-ից չեղարկում են ռուսական ավիաընկերությունների նավատորմի բոլոր ինքնաթիռների թռիչքի վկայականները, որոնք գրանցված են Բերմուդներում:
«Սա նշանակում է, որ ռուսական այն ինքնաթիռներին, որոնք մարտի 13-ից գտնվում են օտարերկրյա օդանավակայաններում, կարող են թույլ չտալ թռիչքներ կատարել դեպի Ռուսաստան», հայտնել է ATOR-ը։
Բերմուդյան կղզիներում գրանցված է ռուսական փոխադրողների 745 ինքնաթիռ, գրում է Интерфакс-ը։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ երկրում շահագործվում է 1367 ինքնաթիռ։