ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իլհամիկին հսկում են, հենակետեր են դրել». նոր քրեական գործ՝ ԱԺ շենքի մոտ էշ բերած քաղաքացու դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականի մայիսի 10-ին Սևադա Ղուկասյանը էշ էր բերել ԱԺ շենքի մոտ և ասում էր, որ եկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տանելու։

Նա լրագրողներին պատմել էր, որ հին հայկական ավանդույթի համաձայն` դավաճաններին էշի վրա թարս նստեցնում են ու քաղաքով պտտում, որպեսզի բոլորը ճանաչեն։

Ոստիկաններն ավանակատիրոջը բերման էին ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Անձնական խուզարկությամբ Ղուկասյանի մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն կասկածելի զանգված։ Այդ փաստով նյութեր էին նախապատրաստվել։

Ղուկասյանին ազատ էին արձակել, իսկ ավանակին տեղափոխել էին Երևանի Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ գտնվող՝ կենդանիների խնամքի վայր։ Եվ ահա օրերս կրկին Ղուկասյանի տունը խուզարկել են: ArmLur.am-ը փորձեց վերջինիցս հասկանալ, թե ինչ են հայտնաբերել իր տանը եւ ինչու են գնացել իր հետեւից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս