ՏԵՍԱՆՅՈՒԹ. 3 նախարար, փոխվարչապետ, ռեկտոր. ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Կատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 13-14-ը պաշտոնական այցով Կատարի Պետություն գործուղման է մեկնել ՀՀ կառավարական պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Պարզվում է՝ կառավարական պատվիրակությունը բավականին բազմամարդ է:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանի հետ Կատար են մեկնել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, այլ պաշտոնյաներ, կառավարության աշխատակիցներ, անվտանգության աշխատակիցներ:

Ընդհանուր առմամբ կառավարական պատվիրակությունը բաղկացած է 24 անդամից, որից չորսը ԶԼՄ ներկայացուցիչներ են՝ Հանրային հեռուստաընկերությունից եւ Արմենպրեսս պետական լրատվական գործակալությունից:

Ն.Հ.




Լրահոս