ArmLur.am-ի խմբագրություն է ահազանգել Երեւանի բնակիչ Արմինե Իսրայելյանը` հայտնելով, որ տեխնիկական անգլերենի անհատական պարապմունքնեի համար դիմել է «Fes house» ուսումնական կենտրոն, նախնական վճարել է 60.000 ՀՀ դրամ` դասապրոցեսը սկսելու համար: Սակայն, ի զարմանս մեր զրուցակցի, ուսումնական կենտրոնից տեւական ժամանակ դասերի չեն կանչում, իսկ կանչելուց հետո էլ պարզվում է, որ ուսուցիչ չկա, կամ չի եկել, եւ այդպես տարբեր պատճառներով անընդհատ հետաձգվում են պարապմունքները, ինչն էլ հիասթափություն եւ մեծ վրդովվմունք է պատճառել քաղաքացուն: Նա դիմել է «Fes house» ուսումնական կենտրոնի մենեջերին, որպեսզի դադարեցնեն եւ հետ վերադարձնեն իր գումարը:
Արմինե Իսրայելյանի պնդմամբ՝ ուսումնական կնետրոնը հրաժարվում է վերադարձնել իր գումարը, այն դեպքում, երբ գրեթե ամբողջությամբ խախտված են կնքված պայմանագրի կետերը:
ArmLur.am-ը այլ ահազանգերի հետքերով ևս գնացել է «Fes house» ուսումնական կենտրոն պազաբանում ստանալու համար:
Սակայն ուսումնական կենտրոնի մենեջերը բավականին ագրեսիվ ձեւով ընդունեց` անգամ չլսելով, թե ինչն է մեզ բերել կենտրոն, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ խոստանալով, որ կկապվի մեզ հետ: Այսօր ArmLur.am-ը կրկին փորձեց կապ հաստատել կենտրոնի պատասխանատու Արմինեի հետ, բայց ապարդյուն:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան