Տեղի է ունեցել Նոր ժամանակներ կուսակցության ակտիվի հերթական ժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Նոր ժամանակներ”կուսակցության լրատվական ծառայությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ 2011 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանի “Կոնգրես”հյուրանոցում տեղի է ունեցել “Նոր ժամանակներ” կուսակցության ակտիվի հերթական ժողովը:Ժողովի ընթացքում կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հանգամանալից վերլուծության է ենթարկել Հայաստանին առնչվող ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումները:Ի թիվս այլ հարցերի, ժողովում բուռն քննարկվել է 2011 թվականի դեկտեմբերի 2-ին կայանալիք կուսակցության հերթական համագումարի օրակարգին վերաբերվող հարցեր: Կուսակցության ակտիվի հաջորդ ժողովը նախատեսվել է անցկացնել ս.թ. նոյեմբերի կեսերին:




Լրահոս