Հաշմանդամ երիտասարդը իրենց ցած է նետել Կիեվյան Կամրջից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` հոկտեմբերի 23-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:Շտապ դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` քննիչ Արթուր Սմբատյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ ժամը 20.20-ի սահմաններում Արզումանյան փողոցի 20 շենքի բնակիչ, 2-րդ կարգի հաշմանդամ, 24-ամյա Սարգիս Բաղմանյանը ինքնասպանություն է գործել Կիևյան կամրջից:Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություն:




Լրահոս