Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։
Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այս պահին իրավապահները դեպքի վայրում են, քննություն են իրականացնում: Առայժմ հայտնի չէ միջանձնայի՞ն, թե՞ հակառակորդի կրակոցից է դեպքը եղել: