![](https://armlur.am/wp-content/uploads/2022/07/296219238_1781782842169257_2496988382394581629_n.jpg)
Ուղիղ երկու օրից՝ օգոստոսի մեկից, գազալցակայանները կհրաժարվեն սպասարկել այն ավտոմեքենաները, որոնք գազաբալոնների վկայագիր չեն ունենա կամ էլ դա ձեռք բերելու համար կայաններում հերթագրված չեն լինի: Բալոնների վկայագրման գործընթացին տեսչական մարմինն օրերս շահագործվելիք էլեկտրոնային շտեմարանի միջոցով կհետևի:
Խորամանկող կամ նոր օրենքի հետ այդպես էլ չհաշտվող վարորդներ, իհարկե, կլինեն: Գազաբալոնների վկայագրման գործընթացի վերաբերյալ վարորդների կարծիքը միանշանակ չէ. մի մասը դա հավելյալ գլխացավանք, մյուս մասն անհրաժեշտ միջոցառում է համարում: Մարդկանց հիմնական դժգոհությունը հերթերին է վերաբերում:
ArmLur.am-ը փորձել է պարզել, թե վարորդներն ինչպե՞ս են մեկնաբանում բալոնների փորձաքննության ու վկայագրման պարտադիր գործընթացը:
Մանրամասները՝ տեսանյութում
Սևակ Վարդումյան, Սյունէ Համբարձումյան