Ջոբսի մասին պատմող գիրքը հավակնում է դառնալ բեսթսելլեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 24–ին լույս տեսած ամերիկյան Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսի առաջին պաշտոնական կենսագրականը կարող է տարվա բեսթսելերը դառնալ,-հայտնում է CNN-ը: Հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Ուոլթեր Այսաքսոնի՝ 650–ից ավելի էջից բաղկացած “Սթիվ Ջոբս” գրքի մանրածախ գինը 35 դոլար է, այդքան արժե նաեւ գրքի աուդիոտարբերակը։”Լինելով Apple–ի հետ կապված ամեն ինչի խանդավառ երկրպագուն, ես սիրում եմ այս գիրքը՝ դեռեւս չընթերցած”,– մոտավորապես այսպիսին են կենսագրականի առնչությամբ գրաքննադատների տիպիկ մեկնաբանությունները:Այդ գիրքը ստեղծելու համար Ջոբսը համաձայնել է հեղինակին 40 հարցազրույց տալ, թույլ է տվել շփվել ընտանիքի հետ։ Կենսագրականը բացահայտում է Apple–ի հիմնադիր Սթիվ Ջոսբս անհատի նոր կողմերը, մասնավորապես, ինտերնետում ազատության եւ գրաքննության հանդեպ նրա հայացքները:Հիշեցնենք, որ Ջոբսը կյանքից հեռացավ հոկտեմբերի 5–ին՝ 56 տարեկան հասակում։ Նա քաղցկեղ ուներ։




Լրահոս