Վրաստանում ցորենի ներմուծումը մեկ տարում թանկացել է 82,2 տոկոսով, իսկ տարեսկզբից՝ 30,1 տոկոսով։ Ավելի կոնկրետ, եթե 2021 թվականի հուլիսին Վրաստան ներմուծված ցորենի գինը մեկ տոննայի դիմաց միջինը կազմում էր 225 դոլար, ապա այս տարվա հուլիսին գինը բարձրացել է մինչև 410 դոլար։
Ինչպես հաղորդում է Aliq Media-ն, Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվարին Վրաստան է ներմուծվել 11 հազար 762 տոննա ցորեն՝ 3,384 մլն դոլար արժողությամբ, 2022 թվականի հուլիսին՝ 5,469 տոննա՝ 2,243 մլն դոլար արժողությամբ, 2021 թվականի հուլիսին երկիրը 9,194 միլիոն դոլարով գնել է 40 հազար 861 տոննա ցորեն։
Նշենք, որ ցորենի ներմուծման 80-90 տոկոսը կատարվում է Ռուսաստանից։ Ռուսաստանում ցորենի արտահանման գնի և բուն ապրանքի գնի բարձրացման պատճառով Վրաստանում թանկացել է ցորենի ներմուծումը։ Ռուսական ցորենի գինը 2022 թվականի հունվարից հուլիսն ընկած ժամանակահատվածում աճել է միջինը 95 դոլարով՝ մեկ տոննայի դիմաց՝ 30,1 տոկոսով։
Ռուսաստանում ցորենի արտահանման գները վերջին օրերին նվազում են, ապրանքն էժանանում է նաև տեղական շուկայում, դա կանդրադառնա վրացական ներկրման վրա, թե ոչ, դեռևս անորոշ է: