ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, որը վերջերս հրաժարական տվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից, հունվարի 31-ից փետրվարի 1-ը կգործուղվեն Մոսկվա:
Armlur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների նախագահների խորհրդակցությանը:
ArmLur-ը տեղեկացավ, որ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը եւ օրապահիկը կատարվելու են պետբյուջեի հաշվին:
Գործուղման վերաբերյալ կարգադրությունը ստորագրել է ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը:
Քրիստինա Մուշեղյան