Հատուկ միջոցառում Լոռիում. խուզարկվել են տասնյակ բնակարաններ ու տրանսպորտային միջոցներ, կան ձերբակալվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 2-ին ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողները, ինչպես նաև Լոռու մարզային քննչական վարչության աշխատակիցները իրականացրել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։

Մասնավորապես, խուզարկվել են մի քանի տասնյակ բնակարաններ ու տրանսպորտային միջոցներ, ձերբակալվել են մի խումբ անձինք։

Հատուկ միջոցառման արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր կես կիլոգրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված, ատրճանակներ, տարբեր տեսակի հրացաններ, տարբեր տրամաչափի և հրազենների 100-ից ավելի փամփուշտ, դանակներ, սվին, զրահաբաճկոն և այլն։

Նմանօրինակ միջոցառումները, որոնք միտված են հանցավորության դեմ պայքարին, շարունակական են։




Լրահոս