Վրաստանի Բաթում քաղաքի ծովափին պայթյուն է որոտացել. ենթադրաբար ական է եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին փետրվարի 13-ին հայտնել Է Rustavi 2 հեռուստաընկերությունը:
«Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է ծովային ական, որը ափ է նետել ջուրը: Ականատեսները լսել են պայթյունի ձայնը»,-հաղորդում է լրատվականը:
Ըստ հեռուստաընկերություն տվյալների՝ պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: