Հայաստանի պաշտպանության նախարարությունն ամառային զորակոչ է հայտարարելու։ Այս մասին որոշման նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրվել։
Մեզ հայտնի դարձավ, որ 2023 թվականի ապրիլի 10-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ հայտարարվելու է արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև այս տարվա հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Բացի այս, ամառային զորակոչի շրջանակներում մինչև հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
Սյունէ Համբարձումյան