Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են կատարվել։ Ըստ հիմնավորման՝ աջակցություն է տրամադրվում ՀՀ-ում կամ Լեռնային Ղարաբաղում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող՝ ծրագրի պայմաններին բավարարող շահառուներին և ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։
Armlur.am-ը տեղեկացավ, որ ծրագրի շրջանակում նախորդ տարվա դեկտեմբերի դրությամբ հավաստագիր է ստացել 3293 շահառու, որից շուրջ 120 շահառուների հիփոթեքային վարկավորման գործընթացն ավարտվել կամ գտնվում է ավարտական փուլում։
Եվ ահա այս փոփոխություններով նրանք նպատակ ունեն ընդլայնելու հնարավորությունները՝ ընձեռելով շահառուներին ծրագրի շրջանակում ստանալ հավասարաչափ աջակցություն՝ անկախ ձեռք բերվող գույքի արժեքից, ինչպես նաև բացառել ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ նշված մարմիններից որևէ մեկի բացթողման կամ անփութության արդյունքում շահառուների իրավունքների ոտնահարումը։
2022 թ. դեկտեմբերի 12-ից սկսած Լեռնային Ղարաբաղի մի շարք քաղաքացիներ դիմել են Հայաստանում Լեռնային Ղարաբաղի օպերատիվ շտաբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության գրասենյականեր Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով կացություն չունենալու խնդրով։ Վերջիններս քաղաքացիներին տեղավորել են տարբեր հյուրանոցներում։ Կառավարության համապատասխան որոշումներով արդեն հատկացվել է 114
Նոր որոշմամբ էլ նախատեսվում է փոխհատուցել հունվարի 26-ից մինչև փետրվարի 19-ը ներառյալ հյուրանոցների կողմից կատարած ծախսերը, ինչպես նաև քաղաքացիների տեղափոխման ծախսերը։ Հյուրանոցներին վճարման ենթակա գումարը փետրվարի 19-ի դրությամբ կազմում է 91 080 500 ՀՀ դրամ, իսկ տեղափոխման ծախսերը՝ 6 380 000 ՀՀ դրամ:
Նաիրա Հովհաննիսյան