Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու բանալին երկխոսությունն է․ Բլինքեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու բանալին երկխոսությունն է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ առանձին, իսկ այնուհետև եռակողմ բանակցություններից հետո այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Այս շաբաթ հյուրընկալում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի խաղաղ բանակցությունները Ջորջ Շուլցի անվան արտաքին քաղաքական ուսումնական կենտրոնում։ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու բանալին երկխոսությունն է»,- գրել է Բլինքենը։

Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, այնուհետև կայացել է նրանց եռակողմ հանդիպումը։




Լրահոս