ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախցիներին կունեզրկեն, կստորացնեն, Ադրբեջանը Նիդերլանդները չէ, անվտանգային լրացուցիչ երաշխիքներ են պետք. Պապոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեմ կարծում, նոր փաստաթուղթ է ստորագրվելու Վաշինգտոնում, բայց համաձայնությունների շուրջ բանակցություններ ընթանում են: ArmLur.am-ի հետ զրույցում ասում է ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը.

«Մենք ունենք մեր կարմիր գծերը, ենթադրաբար, մյուս կողմն էլ իր կարմիր գծերն ունի, եթե այդ կարմիր գծերը չափից ավելի հեռու են, ենթադրաբար, խաղաղության պայմանգիր չի կնքվի, իսկ եթե կողմերը քայլեր անեն ընդառաջ, պայմանագիրը կկնքվի: Հնարավոր չէ, որ միայն մենք անենք քայլեր, կամ միայն իրենք անեն քայլեր, դա իլյուզիա է: Դա լինում է միայն այն դեպքում, երբ կողմերից մեկը կապիտուլյաիցայի է ենթարկվել, բայց ոչ Հայաստանն է 44-օրյա պատերազմից հետո կապիտուլյաիցա ենթարկվել, ոչ էլ Ադրբեջանը՝ 94թ-ի պատերազմում, հետեւաբար կողմերին միակողմանի պարտադրել ինչ-որ բան, հնարավոր չէ»,-ասում է պատգամավորը:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս