ՖՈՏՈ. ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը Հակակոռուպցիոն դատարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույան դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրաիկ Արամի Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

Քնար Մանուկյան




Լրահոս