COVID-19-ը երբեք արմատախիլ չի լինի, քանի որ այն կենդանիներից մարդկանց փոխանցվելու եղանակով չափազանց դժվար է հաղթահարել, ճեպազրույցում ասել է ԱՀԿ-ի Առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայք Ռայանը։
«Գրեթե անհնար է ամբողջությամբ վերացնել COVID-19-ը, բայց մենք կարող ենք վերջ տալ նրա ստեղծած առողջապահական արտակարգ իրավիճակներին», – ասել է նա։
Ռայանը բացատրել է, որ կենդանուց մարդուն փոխանցվելու պատճառով և հակառակը, COVID-19-ի ամբողջական վերացումը քիչ հավանական է։
Ուրբաթ օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չեղյալ հայտարարեց 2020 թվականին հայտարարված կորոնավիրուսի համաշխարհային համավարակի կարգավիճակը։