ՀՖՖ նախագահը օգնություն է ցուցաբերել Կարապետ Միքայելյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի հավաքականի եւ Սամարայի “Կռիլյա Սովետով”-ի նախկին հարձակվող Կարապետ Միքայելյանը գտնվում է առողջական ծանր վիճակում եւ ունի սրտի բարդ վիրահատության կարիք: “Կռիլյա Սովետով”-ի ղեկավարությունը արդեն Միքայելյանի հաշվին փոխանցել է 83 հազ. ռուբլի:Իր օգնությունը կցուցաբերի նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը հեռախոսազրույց է ունեցել եւ ֆուտբոլիստին խոստացել է օգնություն ցուցաբերել թանկարժեք բարդ վիրահատությունն իրականացնելու համար: Կարապետ Միքայելյանը նշեց, որ ՀՖՖ նախագահի ցուցաբերած ֆինանսական օգնության վերաբերյալ թվեր չի նշի, սակայն օգնությունը զգալի է, եւ ինքը հուսով է, որ ստացված գումարը կհերիքի վիրահատությանը:




Լրահոս