Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք է հրավիրել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանրահավաքը կրելու է «Արցախի ժողովու´րդն է իր ճակատագրի իրավատերը» խորագիրը:
Հանրահավաքի մասնակիցները մտադիր են Արցախում ստեղծված իրավիճակից ելքի իրենց տեսլականը ներկայացնել, ինչպես նաեւ այդ կապակցությամբ Արցախի իշխանություններին պահանջներ ներկայացնել:
«Ժողովուրդ» օրաթերթը վաղուց է անդրադարձել Սամվել Բաբայանի ակտիվությանը Արցախում:
Գրել էինք, որ վերջինս պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախի տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիների հետ, պարբերաբար նաեւ փողոց դուրս գալու կոչեր է անում:
Քրիստինա Մուշեղյան