Ինչ օր է մայիսի 18-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 18, տարվա 138-րդ (նահանջ տարիներին՝ 139-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 227 օր։

Դեպքեր
1972 – Ուկրաինայի Խարկով քաղաքից Մոսկվա թռչող ԱՆ-10 ինքնաթիռը վթարի ենթարկվեց և մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր 122 մարդիկ։
1980 – Վաշինգտոն նահանգում Սենտ Հելենս (Սուրբ Հեղինե) հրաբուխի ժայթքման հետևանքով մահացան 57 մարդ։ Այս դեպքի հետ կապված ամերիկահայ երգահան Ալան Հովհաննեսը գրել է «Սուրբ Հեղինեի լեռը» սիմֆոնիան։
1992 – Արցախի պաշտպանության բանակը ազատագրեց Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը և Բերձորի միջանցքը։
1944 – Ուկրաինայում բնակվող Ղրիմի թաթարները խորհրդային բանակի ճնշմամբ քշվեցին Կենտրոնական Ասիա

Ծնունդներ
1897 – Գուրգեն Ջանիբեկյան, դերասան (վ. 1978)
1897 – Ֆրենկ Կապրա, ամերիկացի ռեժիսոր (վ. 1991)
1920 – Հովհաննես Պողոս II, Հռոմի Պապ (վ. 2005)
1920 – Ռիկարդո Կառվալյու, Պորտուգալացի ֆուտբոլիստ
1975 – Ջոն Հիգգինս,շոտլանդացի հայտնի պրոֆեսիոնալ սնուկերիստ, աշխարհի քառակի չեմպիոն՝ 1998, 2007, 2009, և 2011 թվականներին
1992 – Ֆեռնանդո Պաչեկո, իսպանացի ֆուտբոլիստ, դարպասպահ
Մահեր
1799 – Պիեռ Բոմարշե, ֆրանսիացի նշանավոր թատերգակ և հրապարակախոս (ծն. 1732 թ.)։
1981 – Վիլյամ Սարոյան, ամերիկահայ մեծանուն գրող (ծն. 1908 թ.)։

Տոներ
Թանգարանների միջազգային օր




Լրահոս